ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտնել է, որ ԱՄՆ Սենատը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող բանաձեւի նախագիծ է ներկայացրել:
«Հպարտությամբ եմ ներկայացնում Սենատի բանաձեւը, որը դատապարտում է Հայաստանի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման վերսկսումը եւ մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ը վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,– թվիթերյան գրառման մեջ նշել է Մենենդեսը։
Ըստ Սենատի արտաքին հարաբերությունների պաշտոնական կայքի՝ նախագծով միաժամանակ կոչ է արվում դադարեցնելու ռազմական ոլորտում ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակելու հայ ռազմագերիներին եւ պատերազմական հանցագործությունների առնչությամբ դիտարկելու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունը: