Team Telecom Armenia ընկերությունից հայտնել են, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից։ Ըստ ընկերության՝ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Team–ում ինտերնետի խնդիրն առկա է այսօր առավոտից։ Ընկերության բաժանորդներն արդեն մի քանի ժամ զրկված են համացանցից օգտվելու հնարավորությունից։ Ընկերության գրասենյակի հեռախոսահամարին միանալ եւս չի հաջողվում։
Թարմացում
Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքները սեպտեմբերի 28-ի երեկոյան ավարտվել են, եւ Team Telecom Armenia-ի բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է։