Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Երեւանի եւ Բաքվի բանակցությունների համար հարթակ դառնալու։
«Իրանը պատրաստ է օգնելու Ադրբեջանին եւ Հայաստանին կայուն խաղաղության հասնելու համար երկկողմ եւ եռակողմ հանդիպումների կազմակերպման, ինչպես նաեւ Թեհրանում տարածաշրջանային 3+3 նախաձեռնության շրջանակում»,- շեշտել է Մուսավին։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եւ Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի վերաբերյալ։
Մուսավին վերահաստատել է պաշտոնական Թեհրանի այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն չպետք է լինի, քանի որ դրանք անհամատեղելի են տարածաշրջանում Իրանի երկարաժամկետ շահերի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ավելի վաղ Նյու Յորքում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել էր, որ Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնելու Երեւանի եւ Բաքվի հետ՝ նպաստելու խնդիրների եւ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը։ Նա ընդգծել էր Թեհրանի հստակ դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որեւէ, ներառյալսահմանների փոփոխություն, անընդունելի է։