ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2022-ի փետրվարի 22–ին կնքված դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետից բաղկացած հռչակագրի իրականացման հարցը։
«Նախարարները երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր են քննարկել՝ շեշտը դնելով դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրագործման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարները քննարկել են նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան աշխատանքը։ Կողմերը ներկայացրել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի առանձին հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները։