Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Թուրք եւ ադրբեջանցի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաներ, ինչպես նաեւ Ստամբուլում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով նախարարների հանդիպումը:
Իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Բայրամովը քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, դրանց թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Զրույցի ընթացքում Բայրամովն ու Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ երկու պետությունների միջեւ համագործակցության օրակարգի արդի հարցերի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։