ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 28-ի 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ սեպտեմբերի 28-ին 18:00-ից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, ականանետների եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: