Այսքան մոտ եւ այսքան հեռու. հայ-վրացական առնչությունները թեեւ շատ են, սակայն մենք միմյանց լավ չենք ճանաչում, եւ այս մասին խոստովանում ենք փոխադարձաբար: Մենք հարյուրամյակներով անցանք միեւնույն ճանապարհը՝ նույն սխալների, տառապանքի, եւ մեր ճակատագրերը երբեմն տարբեր, սակայն չափազանց մոտ են։ Այս ապրումներն արտահայտվում են նաեւ գրականության մեջ։