Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Աստանայում։ 2022-ին ԱՊՀ-ի նախագահությունը ստանձնել է Ղազախստանը։
Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների համաժողովի VI գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Կենտրոնական Ասիա-Ռուսաստան գագաթնաժողովը։