ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:
Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչեւ նոյեմբերի 22-ը: