Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հորդորել է պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարը:
«Ֆրանսիան ցավում է եւս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ եւ կոչ է անում պահպանելու հրադադարը»,- նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության թվիթերյան գրառման մեջ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը եւ շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: