Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի Դաշնության հետ, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է:
«Պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց արդեն Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ»,— հայտարարել է Զելենսկին:
Ավելի վաղ Կրեմլում Ռուսաստանի կազմ նոր տարածքներ ընդգրկելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը դիմել էր Ուկրաինայի իշխանություններին: Պուտինը Կիեւին կոչ էր արել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները եւ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ։
«Սակայն ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի ու Խերսոնի մարզում կատարված ընտրությունը չի քննարկվի… Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում եւ Զապորոժիեում ապրող մարդիկ դառնում են մեր քաղաքացիները` ընդմիշտ: Ռուսաստանը երբեք չի դավաճանի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների բնակիչներին»,- շեշտել էր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը Կիեւին կոչ է արել հարգելու ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների ընտրությունը, եւ որ միայն դա կարող է լինել խաղաղության ճանապարհը: