Թուրքական «Botas» օպերատորը հայտնել է, որ Իրանից Թուրքիա հասնող մայրուղային գազատարի աշխատանքը դադարեցվել է։
Ըստ հաղորդագրության` դա կապված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման հետ, որոնք կտեւեն մինչեւ հոկտեմբերի 9-ը:
Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի երկրորդ մատակարարն է Թուրքիա։ 2021-ին Իրանը Թուրքիա է մատակարարել 9,433 միլիարդ խորանարդ մետր, 2022-ի առաջին 7 ամսում՝ 5,3 միլիարդ խմ գազ: