Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ հոկտեմբերի 5-25-ը նորոգման աշխատանքներ կարվեն Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի մասում: Նորոգման աշխատանքների ընթացքում Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան ժամանակավորապես կփակվի: Այդ ընթացքում էստակադայի երթեւեկությունը կշրջանցվի քաղաքապետարանի ներկայացրած սխեմայի համապատասխան:
Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան 20 օրով կփակվի
