ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառման մեջ մտահոգություն է հայտնել հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութերի կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, երբ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: Կոչ ենք անում լիարժեք եւ անաչառ հետաքննություն սկսելու: Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատժվեն»,- շեշտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: