Ըստ գերմանական Spiegel պարբերականի՝ Եվրամիությունը ուսումնավարժական առաքելության շրջանակում նախատեսում է զբաղվել 15 հազար ուկրաինացի զինվորականների ռազմական ուսումնավարժական աշխատանքներով։ ԵՄ անդամ երկրներն աշխատանքային մակարդակում այս հարցի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել։
Նախատեսվում է, որ առաջին 3000 ուկրաինացի զինվորականները հրամանատարների եւ ինժեներների համար նախատեսված տակտիկական ռազմական պատրաստություն կանցնեն։ Ռազմաուսումնավարժական առաքելությունը կկոչվի «ԵՄ ռազմական օգնության առաքելություն» (EUMAM)։ Ուսումնավարժական պարապմունքների պլանները, որի շուրջ ԵՄ անդամ պետությունների մեջ տարաձայնություններ կան, հստակեցվելու են հոկտեմբերի վերջին։
Լեհաստանը առաջարկել էր ստեղծել կենտրոնական ուսումնավարժական ճամբար Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։ Գերմանիայում սակայն մտավախություն են ունեցել, որ եթե ճամբարը միայն Լեհաստանում լինի, Ռուսաստանը այն կարող է թիրախավորել եւ դարձնալ դիվերսիայի օբյեկտ։ Վերջնական արդյունքում ԵՄ-ում եկել են այն եզրակացության, որ ուսումնական կենտրոնները պետք է ստեղծել ԵՄ միանգամից մի քանի երկրում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը