Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ նշվել է, որ դեսպանությունում սարսափած են այն տեսանյութից, որում երեւում է, թե ադրբեջանական ուժերն ինչպես են գնդակահարում գերի ընկած հայ զինվորներին։
«Ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների եւ կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները համապատասխան մարմինները լիովին կհետաքննեն»,- ասված է գրառման մեջ։