ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 3-ին՝ 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետների եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հայկական կողմից կորուստներ չկան: