ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Քարվաճառի եւ ադրբեջանական Թովուզի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ապատեղեկատվություն է։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ կրակոցները գրանցվել են հոկտեմբերի 4–ի գիշերը։
ՀՀ ՊՆ–ն նախօրեին հայտնեց, որ հոկտեմբերի 3-ին` 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետների եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստներ չկան։