Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին, իր թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների ձեռքով հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքին, որի տեսագրությունը հրապարակվել է ադրբեջանական տելեգրամյան ալիքում, նշել է, որ բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկող ադրբեջանցի զինվորների մասին հաղորդագրությունները մեծապես անհանգստություն են պատճառում։ Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ տարածաշրջանում պետք է վերականգնվի կայունությունը»,– գրել է Ժոլին։