ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ընթացքը Ժնեւում նախարարների հանդիպումից հետո»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կոլոմինան։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։