Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պաշտոնապես դատապարտել է հայ ռազմագերիների գնդակահարման փաստը։
«Ադրբեջանական զինծառայողների ձեռքով հայ գերիների մահապատիժների տեսանյութերը խորապես ցնցող են։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այս արարքների հետաքննության մասին Ադրբեջանի հայտարարությունը եւ կոչ է անում պատասխանատվության ենթարկելու դրանց մեղավորներին»,– ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն միաժամանակ Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակելու դեռեւս անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին։