Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հունաստանը խստորեն դատապարտում է ադրբեջանցի զինվորների՝ հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքը։
«Խորապես ցնցված ենք ադրբեջանցի զինվորների՝ անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութերից։ Խստորեն դատապարտում ենք նման բռնության գործողությունները և կոչ անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասված է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։