Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Անկարան Մոսկվային խնդրում է բնական գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչեւ 2024 թվականը:
Բանակցությունները թուրքական BOTAS եւ ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջեւ դեռեւս ընթանում են: «Գազպրոմ»-ից հայտնել են, որ թուրքական կողմը հետաձգման պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել։
Գործակալությունը հավելել է, որ Թուրքիան մեծապես կախված է Ռուսաստանից ներկրվող էժան էներգառեսուրսներից: Էներգետիկ ճգնաժամի պատճառով տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28%-ով: