Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտգործնախարարությունը սարսափած է Ադրբեջանի զինված ուժերի ձեռքով անզեն հայ ռազմագերիների գնդակահարության կապակցությամբ։
«Եւս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակելու բոլոր հայ գերիներին, ինչպես նաեւ մանրակրկիտ հետաքննել մահապատիժների դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունում: