Ըստ ադրբեջանական haqqin.az գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը երկար ժամանակ չի պահանջի:
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի առումով, որովհետու վերջերս, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի մշակման օրակարգով: Հուսով ենք, որ դրա համար շատ ժամանակ չի պահանջվի»,- նշել է Ադրբեջանի նախագահը Աղդամ քաղաքում անցկացվող առաջին Ազգային քաղաքաշինական համաժողովի իր ելույթում: Ալիեւը միեւնույն ժամանակ շեշտել է, որ Բաքուն տեղյակ է այն մարտավորությունից, որը Հայաստանը սովորաբար կիրառում է, երբ չի ցանկանում համաձայնության հասնել: