Ստամբուլում մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան էներգետիկայի երկրորդ ֆորումը, որի նպատակն է խորացնել երկու երկրների համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականը։
Քննարկման հիմնական ուղղություններն են ածխաջրածնային, նավթաքիմիական, էլեկտրական հաղորդունակության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում համագործակցության խորացումը։ Իսկ աշխատանքային խմբերի քննարկումների ընթացքում պատրաստվելիք արձանագրությունը ստորագրելու են Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները։
Էներգետիկայի առաջին ֆորումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Բաքվում, որի արդյունքում պատրաստված արձանագրության ստորագրումից հետո, ըստ պարբերականի, վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջեւ ավելի է ընդլայնվել։