ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը հայտնել է, որ Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողներից 10-ն այս պահին որպես վկա հարցաքննվում են ՀՀ քննչական կոմիտեում։
«Մյուս 7 զինծառայողն էլ ստացիոնար բուժում են ստանում։ Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են։ Այս 7 զինծառայողին էլ են անպայման հարցաքննելու, նրանք ի վիճակի կլինեն պատասխանելու քննիչների հարցերին»,– նշել է Թադեւոսյանը։