ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի որոշակի տարածքներ կվերադարձվեն:
«Նորից եմ կրկնում` այնտեղ որոշակի տարածքներ կվերադարձվեն։ Եվ կշարունակենք խորհրդակցել բնակչության հետ, որը Ռուսաստանի հետ ապրելու ցանկություն կհայտնի»,- նշել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածքների վերադարձի դեպքում նախագահական հրամանագրում որեւէ բան ավելացնելու կարիք չի լինի։
Պեսկովը հավելել է, որ նոր շրջանների վերաբերյալ փաստաթղթում խոսքը Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի այն տարածքի մասին է, որի շրջանակում ՌԴ-ի կազմում սուբյեկտների ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը: