ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 5-ին՝ 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետների եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւ ելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
«Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: