Մշակութային արժեքների պահպանություն, վերականգնում, ժառանգության ուսումնասիրություն․ այս հարցերը ասես լուսանցքից դուրս են այսօր։ Վերականգնման նախաձեռնությունն իր շուրջն է հավաքել մշակութային մի շարք հաստատությունների։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են մեր կողքի ժողովուրդները հսկայական գումարներ ծախսում ինքնություն ստեղծելու համար։ Այն նմուշները, վկայությունները, որոնք փաստում են հայ ժողովրդի՝ այս հողի վրա հարատեւ ներկայությունը, անշուշտ արժանի են ուշադրության։