Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերականգնել է Իտալիային գազի մատակարարումը Ավստրիայի միջոցով։ Նախորդ շաբաթ որոշակի խնդիրների պատճառով դադարեցված մատակարարումները վերսկսվել են հոկտեմբերի 5-ին: Սակայն խնդիրները հարթվել են, եւ հնարավոր է եղել վերականգնել ռուսական գազի մատակարարումն իտալացի սպառողներին։
Իտալական Eni ընկերությունն իր հերթին հաստատել է ռուսական գազի մատակարարումների վերականգնումը՝ միաժամանակ հայտնելով, որ հոկտեմբերի 5-ին իտալական կողմը կստանա պահանջած գազի միայն մի մասը։ Իտալիան ռուսական գազ ստանում է Ուկրաինայի տարածքով անցնող գազամուղով: Խողովակաշարը հասնում է Վիեննայից դեպի հյուսիս՝ մինչեւ ավստրիական Բաումհարթեն գազային հանգուցային կետ, այնտեղից էլ գազը հասնում է Իտալիա։
«Գազպրոմ» ընկերությունում նշել են, որ Իտալիային գազի մատակարարման վերականգնումը հնարավոր է եղել նաեւ այն պատճառով, որ ավստրիական գազի օպերատորը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու ռուսական գազի փոխադրումը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը