ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 6-ին` 14:20-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ կատարող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։
Հրետակոծության հետեւանքով ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական մեքենան վնասվել է:
Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նաեւ տեսանյութ է հրապարակել։