ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ։ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած հանդիպման մասին մանրամասներ է հայտնել իր թվիթերյան գրառման մեջ։
«Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,– գրել է Փաշինյանը։