Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը հայտնել է, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը հոկտեմբերի 6-ին 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։
Հոկտեմբերի 5-ին Երանուհի Թումանյանցն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2022-ի հոկտեմբերի 5-ից հետ էր կանչվել ամենամյա արձակուրդից:
Ավելի ուշ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել էր իր պաշտոնավարման ավարտի մասին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հուլիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել։ Հուլիսի 4-ից ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում էր Սերգեյ Չիչոյանը։