Լիտվայի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ավստրիան, Լիտվան եւ Ռումինիան խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարի մասին։
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում։ Առաջին անգամ այն հնչեցրել են Ավստրիայի, Լիտվայի եւ Ռումինիայի ԱԳ նախարարները անցյալ տարվա հունիսին Հարավային Կովկաս կատարած իրենց այցի ժամանակ։ Եթե այն ամուր լինի, ապա կարեւոր քայլ կդառնա տարածաշրջանի կայուն խաղաղության ճանապարհին»,– ասված է թվիթերյան հաղորդագրությունում։