Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա առաջիկա նստաշրջանում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները: Վերջնական որոշումը կընդունվի հոկտեմբերի 10-ին։
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով` պատրաստակամություն հայտնելով աջակցելու ԵԽԽՎ անդամներ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտության ջանքերին:
Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման առնչությամբ ԵԽԽՎ-ն Երեւանին եւ Բաքվին հորդորել էր ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ցանկացած քայլից, հարգել միջազգային համաձայնագրերն ու նստել բանակցությունների սեղանի շուրջy։