ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիեւ քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բորելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական միության առաքելության նախապատրաստման մասին: Նա բարձր է գնահատել պրահյան հանդիպումը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:
Նշվել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներս սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի եւ սահմանազատման ուղղությամբ։