Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Գլխավոր քարտուղարը Ադրբեջանի ԱԳՆ-ից հստակ եւ մանրամասն տեղեկություն է հայցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա:
Պեյչինովիչ-Բուրիչը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակում Եվրոպայի խորհուրդը հետեւողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։