ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում հանդիպել է Մեջլիսի փոխնախագահ Աբդոլռեզա Մեսրիի հետ:
Իրանի Մեջլիսի փոխնախագահը կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտում միմյանց փոխլրացնող հնարավորություններից օգտվելը: Մեսրին շեշտել է, որ Իրանը աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ազգային ինքնիշխանությանը: