ՌԴ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել է Meta ամերիկյան կորպորացիան՝ Facebook եւ Instagram սոցիալական ցանցերով։ Մոսկվայի դատարանի որոշմամբ Meta-ն Ռուսաստանում արգելվել եւ ծայրահեղական է ճանաչվել դեռեւս 2022-ի մարտին, երկրում արգելափակվել են Ֆեյսբուքն ու Ինստագրամը։
Ահաբեկչական է ճանաչվել նաեւ «Վեսնա» հակապատերազմական երիտասարդական շարժումը: «Վեսնան» ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունը երկրում արգելելու պահանջը Սանկտ Պետերբուրգի դատախազությանն էր։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո երիտասարդական շարժումը ակտիվ մասնակցում է հակապատերազմական ցույցերին եւ ակցիաներին։ Մայիսին քրեական գործեր են հարուցվել շարժման մի խումբ ակտիվիստների դեմ. նրանց երկարամյա ազատազրկում է սպառնում։