Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ուժեղացման պատճառով Ֆրանսիան ՆԱՏՕ-ի շրջանակում մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայի արեւելքում:
Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նիստում նա զեկուցել է, որ Հանրապետության նախագահը որոշել է զրահամեքենաների բրիգադ եւ տանկեր ուղարկել Ռումինիա: Լեքորնը հայտնել է նաեւ, որ Ֆրանսիան լրացուցիչ «Rafale» կործանիչներ կուղարկի Լիտվա եւ զինվորականներ՝ Էստոնիա: Ըստ նախարարի ՝ այդ ծրագրերը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին։
Ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ֆրանսիական բանակը նոր բրիգադ կստեղծի երկրի տարածքում, որը կկարողանա անհրաժեշտության դեպքում արագ մեկնել Ռումինիա: