Բարոկկոն արեւմտաեվրոպական ակադեմիական երաժշտության մեջ առաջին դարաշրջանն է առհասարակ, երբ երաժշտությունը սիրողական մակարդակից վերածվում է մասնագիտականի։ Այն ժամանակակից երաժշտագիտության ամենաերիտասարդ ճյուղերից է, հնագույն երաժշտություն՝ ամենանոր մեկնաբանմամբ։ Մենք բարոկկոն վերաիմաստավորելու ֆանտաստիկ ժամանակներում ենք ապրում. Վիվալդիի 3.5 ժամ տեւողությամբ օպերա, որն իսպառ կորած էր համարվում, այսօր ծայրից ծայր վերականգնվում է, երբ մեզ հասել են ծվեններ արիաներից եւ փոքր հատվածներ՝ լիբրետոյից․ այսինքն՝ լուրջ երաժշտագիտական աշխատանք է տարվում։