ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունն առաջիկայում հանդես կգա իրավական նոր կարգավորմամբ, որով ներկայիս եռամսյա հավաքները կփոխարինվեն 25-օրյա հավաքներով։
«Առաջիկա հավաքները կլինեն 25-օրյա, եւ մենք կհրաժարվենք եռամսյա հավաքներից։ Բայց դրանք կլինեն ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»,– նշել է Պապիկյանը։
Նախարարը հայտնել է նաեւ, որ զորակոչվողին հնարավորություն կընձեռվի կամավորության սկզբունքով ընտրելու հավաքներին մասնակցելու ժամկետը։