Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ եկող շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն: Պատվիրակության կազմը դեռ վերջնական համաձայնեցված չէ ԱՄՆ գործընկերների հետ:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ կոնգրեսականները դեռ ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով այցը հետաձգվել էր։