Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ սահմանների սահմանազատման հարցով պետական հանձնաժողովի հինգհոգանոց քարտուղարություն է ստեղծել: Նախարարների կաբինետի աշխատակազմին կից հանձնաժողովի ստեղծման որոշումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը:
Հանձնաժողովի քարտուղարության լիազորություններից են պետական հանձնաժողովի, փորձագիտական եւ աշխատանքային խմբերի աշխատանքային պլանի նախապատրաստումն ու քննարկումը, հանձնաժողովի նիստի քննարկմանը ենթակա հարցերի նախապատրաստումը, իրավական ակտերի նախագծերի պատրաստումը եւ քննարկումը փորձագիտական կամ աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ։
Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանազատման հարցով պետական հանձնաժողովը ստեղծվել է 2022-ի մայիսին: Հանձնաժողովը գլխավորում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։