Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանից մոտ 30 տարի եւ 25 միլիարդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար:
Ալիեւը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականի պայթյունի հետեւանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի:
Ադրբեջանի նախագահը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է «սահմանային սադրանքներ կազմակերպելու համար» եւ հավելել, որ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրելու Երեւանի հետ: