Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, Բաքուն փակված է համարում հարցը:
«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն»,- Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Հաջիեւը:
Ադրբեջանի նախագահի խորհրդականը միաժամանակ պնդել է, թե որպես միջազգային համայնքի «պատասխանատու անդամ»՝ Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին՝ որպես «բարի կամքի դրսեւորում եւ թափանցիկության օրինակ»: