ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 14-ին՝ 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ լռեցրել են հակառակորդի կրակը:
Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է: