ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Միեւնույն ժամանակ քննարկվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաեւ հասարակության ներկայացուցիչների եւ երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։