ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։
«Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը եւ տեղակայմանը վերաբերող հարցեր»,– ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: